Ինչպես գիտենք ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը և առաջադեմ հասարակությունը նշում է 20-րդ դարասկզբի ամենահանցավոր ոճրագործությունը: Այս տարի լրանում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Այդ անօրինակ հանցավոր արարքի հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանից և թուրքական յաթաղանից մազապուրծ սփռվեց աշխարհով մեկ, իսկ 1.5 միլիոն հայ զոհ գնաց ցեղասպանությանը:
Անցել է մեկ դար, սակայն հայությունը չի մոռանում ոճիռը, ծիծեռնակաբերդը` զոհերի հուշակոտողը ամեն տարի ապրիլի 24-ին միլիոնավոր մարդկանց ուխտատեղի է դառնում:
Սակայն մեր ժողովուրդը հասկացել է, որ ապրելով ու ստեղծագործելով , մեր ավանդույթներն ու մշակույթը զարգացնելով պետք է վրեժ լուծի չարիքի դեմ:
Արմավիրի արվեստի պետական քոլեջում այսօրվա հանդիսավոր համերգը լավագույն ապացույցն է, որ մեր քոլեջը իր գործունեության ընթացքում , մեծ ջանադրությամբ կատարում է իր սուրբ առաքելությունը ` սերունդներին դաստիարակելով և ուսուցանելով ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի ու արվեստի մեծ ժառանգությանը:
Համերգին մասնակցում էին երգեցողության բաժնի դասախոսերի` Նունե Մուրադյանի, Համեստ Հովհաննիսյանի, Եսթեր Թորչյանի, Կասյա Մուրադյանի, Տաթև Պապյանի ուսանողները ` անհատական կատարումներով և քոլեջի երգչախումբը ` խմբավար Մարի Զաքարյանի ղեկավարմամբ: Ներկա էին մարզային գրադարանի տնօրեն` Ա.Ղազարյանը իր աշխատակիցներով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիր մարզի ղեկավար Ա. Արշակյանը , <<Արմավիրի զարգացման կենտրոն>> հասարակական կազմակերպության տնօրեն `. Ն.Առաքելյանը …