Ուսուցիչների մասնագիտական օրվան նվիրված ցերեկույթ

Արմավիրի արվեստի պետական քոլեջում պարբերաբար նշվում են բոլոր տոներն ու ավանդույթները և կազմակերպվում  տարբեր բնույթի միջոցառումներ ու ցերեկույթներ:

Հոկտեմբերի 3-ին  Արմավիրի արվեստի պետական քոլեջում մեծ շուքով  նշվեց ուսուցիչների մասնագիտական  օրվան նվիրված ցերեկույթ: Դասախոսներին ուսանողները շնորհավորեցին իրենց  կատարումներով, երգով և պարով, իսկ դիզայն բաժնի 4-րդ կուրսի ուսանողները ներկայացան  գեղեցիկ և յուրօրինակ ցուցահանդեսով:

Ուսուցչի օրվա կապակցությամբ իրենց կատարած բազմավաստակ աշխատանքի համար պարգևատրվեցին դասախոսներ` Շուշիկ Մկրտչյանը և   Լևոն Մազմանյանը:   Շ.Մկրտչյանը ` Արմավիրի մարզի մարզպետի կողմից   պատվոգրով`  մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար , իսկ Լ.Մազմանյանը ` ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվեց ` ծովակալ` Իսակովի շքանշանով:

Ուսանողներին հաջողվեց  ուսուցիչների օրն իսկապես տոն դարձնել:

  • October 3, 2014
  • |