Սեպտեմբերի 26-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի ուսանողները ՀԵՀ Արմավիրի մարզային կենտրոնի կամավորների հետ հերթական այց կատարեցին Արմավիրի թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոց: Ծրագրի նպատակն էր նպաստել ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակությունում: Քոլեջի սաները ելույթ ունեցան համերգային ծրագրով : Համերգային ծրագրում ներառված էր երգ, պար .երաժշտական տարբեր գործիքներով կատարումներ: Ցերեկույթից հետո երիտասարդները շրջայց կատարեցին հաստատությունում՝ հերթական անգամ ծանոթանալով երեխաների առօրյային: Ճաշի ժամին ուսանողները մասնակից եղան խոհանոցում տարվող աշխատանքներին և փորձեցին ինչ որ բանով օգտակար լինել նրանց: Ուսանողներին հաջողվեց ուրախացնել երեխաներին ` առօրյան դարձնելով տոնական : Քոլեջի սաները այս միջոցով փորձեցին սովորեցնել և համոզել երեխաներին , որ իրենց խնդիրները չեն կարող խանգարել՝ լինելու հասարակության լիիրավ անդամ: