Հունիսի 23-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի սրահներում տիրում էր տոնական տրամադրություն: Այս անգամ այդ տրամադրությունը ստեղծել էին քոլեջին կից պրակտիկայի բաժնի պարարվեստի սաները: Փոքրիկները իրենց տարեվերջյան հաշվետու ելույթը վերածել էին տոնի, որտեղ հանդիսատեսին ներկայացան գեղեցիկ պարերով: