Տարեվերջյան հաշվետու համերգին մեծ ոգևորությամբ սպասում էին ոչ միայն ուսանողները, այլ նաև դասատուները, քանի որ, պետք է ներկայացնեին իրենց ողջ տարվա արդյունքը: Համերգը կայացավ հունիսի 20-ին: Լայնածավալ ծրագրում ընդգրկված էին բոլոր բաժինները, իսկ մասնակիցներից շատերը տարբեր մրցույթ-փատատոնների մրցանակակիրներ էին: Համերգին հրավիրված էին հյուրեր տարբեր ուսումնական հաստատություններից, ազգային գրադարանից, Երևանի պետական կոնսերվատորիայից:
Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին քոլեջի տնօրեն` Ն.Մուրադյանից նմանատիպ գեղեցիկ և որակյալ համերգ ներկայացնելու համար, իսկ քոլեջի տնօրեն` Ն.Մուրադյանն իր հերթին շնորհավորեց ուսանողներին և դասատուներին, ակնկալելով էլ ավելի բարձր որակ: