Մոտեցավ իր ավարտին ևս մեկ ուսումնական տարի: Չորս տարի առաջ քոլեջ ոտք դրած սովորողներն արդեն գիտեին, որ այս կրթօջախից ձեռնունայն չեն հեռանալու, այլ լցված և բեռնավորված հաստատուն գիտելիքներով: Եվ այդ գիտելիքների վառ դրսևորումը պետական քննությոնների և դիպլոմների պաշտպանության լիարժեք հանձնումն էր:
2014 թ. հունիսի 19-ը ուսանողների համար և ուրախության և տխրության օր էր: Ուրախ էին , որ ոտք են դնում իրենց համար կյանքի նոր էտապ և տխուր էին , քանի որ բաժանվում էին իրենց սիրելի քոլեջից ու դասատուներից, ովքեր ոչ մի ջանք չխնայեցին տալու նրանց այն ամեն գիտելիքները , որ անհրաժեշտ էր նոր սերունդներ կրթելու համար:
Արդեն ավանդույթ դարձած դիպլոմների հանձնման գեղեցիկ արարողությունից հետո, երաժշտական բաժնի ուսանողները կազմակերպիչ` Մ.Խաչատրյանի օգնությամբ կազմակերպել էին փոքրիկ հրաժեշտի ելույթ: