Մայիսի 27-ին մեծ ոգևորություն և ուրախ տրամադրություն էր տիրում Արմավիրի արվեստի պետական քոլեջի սրահներում և դահլիճում: Կարծես հայտնված լինեինք հեքիաթային մի փոքրիկ աշխարհում, որտեղ շրջում էին տարբեր տարազներով, տարբեր տարիքի աղջիկներ և տղաներ:
Այդ օրը քոլեջի երգեցողության բաժնի դասատու` Կ,Մուրադյանը կազմակերպել էր դասարանական համերգ, բայց ոչ ավանդական ձևով, այլ համերգը վերածել էր հեքիաթային տոնի, որը հենց այդպես էլ անվանել էին ,, Հեքիաթ ներկայացում,,:
Համերգն այնպես էր կազմակերպված, ,որ երգիչները իրոք հայտնվել էին հեքիաթային ձևավորված բեմահարթակում: Այն կահավորել էին նկարներով, գահավորակով, իսկ մասնսկիցներ հագնված էին այնպես , կարծես ժամանել էին Անգլիայից, Գերմանիայից, Հին Հունաստանից, Իտալիայից , Ռուսաստանից, Հնդկաստանից և հատկապես ուշադրություն էին գրավում հայկական տարազներով ուսանողները: Ուշագրավ և շատ գրավիչ էր ներկայացնում ծաղրածուն: Դասական և ազգային երգերի , պարերի միջոցով ուզում էին ուրախացնել փոքրիկ արքայադստերը, որը մեկ տարուց ավել չէր ժպտացել:
Համերգային ծրագրում ընդգրկված էին արևմտաևրոպական, ռուսական , հայկական արիաներ, ռոմանսներ և ժողովրդական երգեր : Համերգին իր մասնակցությունն ունեցան նաև քոլեջի ժող.համույթն ու պարարվեստի բաժինը :
Յուրաքանչյուր կատարումից հետո թնդում էին ծափահարությունները: Ամբողջ դահլիճը հիացած էր, բոլորը ուրախ էին , բացի փոքրիկ արքայադստերից, ում հաջողվեց ուրախացնել միայն իր մանկության ընկերը:
Դերերն ու երգերն այնքան ճիշտ էին ընտրված, ուսանողներն այնքան լավ ու այնքան հմտորեն էին կատարում իրենց դերերը, որ կարծես հատուկ դերասանի վարպետություն և բեմական արվեստ սովորած լինեին:
Համերգի վերջում շնորհակալական խոսքով ելույթ ունեցան քոլեջի տնօրեն` Ն.Մուրադյանը, ուսումնական գծով փոխտնօրեն` Ռ.Համբարյանը: Նրանք բարձր գնահատեցին երիտասարդ դասատուի կատարած աշխատանքը, որը ամեն ինչ արել էր, որ համերգն անցնի բարձր մակարդակով: Դահլիճում երկար ժամանակ չէր դադարում ծափահարությունները, երբ խումբ-խումբ հրաժեշտի խոնարհումով վարագույրի հետևից դուրս էին գալիս երգիչներն ու պարողները: Բեմ հրավիրեցին կազմակերպիչ դասատու` Կ.Մուրադյանին, նվագակցող` Ե.Վարդազարյանին, օժանդակող մյուս դասատուներին:
Տոնական տրամադրությունը ստիպում էր մասնակիցներին չլքել բեմը և երկարատև մնալ հեքիաթային աշխարհում: