Երաժշտագիտական Կոնֆերանս

Մայիսի 12-13 –ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան մեկնարկեց ամենամյա երաժշտագիտական  կոնֆերանս, որին  մասնակցում էր  Արմավիրի արվեստի պետական քոլեջը:

Երաժշտագիտական  կոնֆերանսի  նպատակն էր բացահայտել ուսանողների կարողությունները`  մասնագիտական  նյութի տիրապետում, վերլուծություն , եզրակացությունների և երաժշտական աշխարհում կատարվող մի շարք դրսևորումների գնահատում:

Արմավիրի արվեստի պետական քոլեջի ներկայացուցիչն էր` 4-րդ կուրսի ուսանողուհի` Հերմինե Հարությունյանը  / ղեկավար Արմենուհի Բաբլոյան/: Լինելով դաշնակահարուհի, նա, իր ցանկությունն  արտահայտեց  մասնկացելու և պետք է ասել  , որպես  առաջին ելույթ    բարձր  գնահատվեց  ներկաների  կողմից :

Զեկուցման թեման էր` ,, Վարդան Աճեմյանի թիվ 2  դաշնամուրային կոնցերտը,, : Կոնցերտի պարտիտուրը տրամադրել էր  կոմպոզիտոր`  Վարդան Աճեմյանը, որը նաև մեծ սիրով  օգնություն ցուցաբերեց   ուսանողուհուն`  աշխատանքը լավագույնս ներկայացնելու  համար:  Կոնֆերանսին ներկա էին  բազմաբնույթ գործունեություն ծավալող մի շարք կոմպոզիտորներ`Վարդան Աճեմյանը,  Վլադիլեն Բալյանը, Միխաիլ Կոկժաևը, երաժշտագետներ` Մհեր Նավոյանը,  Ալինա Փահլևանյանը,  Ժաննա  Զուրաբյանը. Ծովինար Մովսիսյանը, Սուսաննա  Աճեմյանը, ինչպես նաև Արմավիրի  արվեստի , Երևանի Ռ.Մելիքյանի և Ա, Բաբաջանյանի  անվան պետական քոլեջների  դասախոսներ և ուսանողներ:

Կոնֆերանսի վերջում   նախագահ` Արմեն Գեոդակյանը և փոխնախագահ`  Օլյա  Նարինջանյանը    մասնակիցներին  հանձնեցին երաժշտական գրականություն:

 

Երաժշտագետ` Արմենուհի Բաբլոյան

 

 

  • May 13, 2014
  • |