Տնօրեն

Նունե Աշոտի Մուրադյանը ծնվել է 1977 թ.մայիսի 4-ին Արմավիր քաղաքում:

1983-1993 թթ. սովորել և ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1984-1991 թթ. նախնական երաժշտական կրթությունը ստացել է Հայաստանի երգչամբային ընկերության Արմավիրի մասնաճյուղի վոկալ բաժնում:

1988 թ.-ից մինչ օրս մեներգում է Արմավիրի մարզի ՍԲ.Աստվածածին եկեղեցում:

1994 -1999 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնի պրոֆեսոր ՍՍՀՄ ժող.արտիստուհի Տաթևիկ Սազանդարյանի դասարանում, ստացել  օպերային և համերգային երգչուհի, դասատու որակավորում:

1997 թ-ից մինչ օրս աշխատում է  Արմավիրի արվեստի պետ.ուսումնարանում /այժմ քոլեջ/, որպես դասատու:

1999 թ-ից ընդունվել է  աշխատանքի Երևանի Կոմիտասի անվան պետ.կոնսերվատորիայում, որպես իլյուստրատոր։

2006 թ-ից մինչ օրս աշխատում է մեներգեցողության ամբիոնում , որպես դասախոս:

2000-2002 թթ. սովորել է նույն բուհի ասպիրանտուրայում, մեներգեցողություն մասնագիտությամբ, պրոֆեսոր ՀՀ ժող.արտիստուհի Արաքս Դավթյանի դասարանում:

1998 թ. Մասնակցել է Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական մրցույթին` ստանալով 1 կարգի դիպլոմ, Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված լավագույն ռոմանսի կատարման համար պատվոգիր, և հատուկ մրցանակ Էլվիրա Ուզունյանից:

1999 թ. Մասնակցել է Բեյրութում կազմակերպված երիտասարդ վոկալիստների միջազգային  մրցույթի  և ստացել 3 կարգի դիպլոմ:

2003 թ. Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է  Ելենա Օբրազցովայի անվան 3 միջազգային մրցույթին և արժանացել Ելենա Օբրազցովայի վարպետության դասին: Արժանացել է նաև տնօրինության, մարզպետի, ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի` ակտիվ համերգային գործունեություն ծավալելու, երիտասարդ սերունդ դաստիարակելու և միջազգային, հանրապետական մրցույթ-փառատոններում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

2011 թ. սեպտեմբեր ամսից` Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

2012 թ. մարտ ամիսց Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն:

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի 2014-2015թթ. Միջին մասնագիտական կրթության հաստատությունների ‹‹Երգեցողություն›› մասնագիտության (երգիչ-կատարող) և ‹‹Պարարվեստ›› մասնագիտության (դերասան`ժողովրդականհամույթի) որակավորումների պետական կրթական չափորոշիչների և չափորոշիչներին համապատասխան մոդուլային ուսումնական ծրագրերիի նախագծի մշակման աշխատանքների խմբիղեկավար, մասնակից:

Պարգևատրումներ`

2013թ. Պատվոգիր` Արմավիրի մարզպետ` Ա.Ղահրամանյանի կողմից` Միջհամայնքային մշակութային II ցուցահանդեսի և մարզային մշակութային մրցույթ փառատոնի (լավագույն ժողովրդական երգի համույթ) անվանակարգում հաղթող չանաչվելու համար:

2013թ Շնորհակալագիր` Արմավիրի մարզպետ` Ա.Ղահրամանյանի կողմից` <<Երգող Արմավիր>> մանկապատանեկան երգի I մարզային մրցույթ – փառատոնի կազմակերպման և անցկացման աշխատանքներին աջակցելու համար

2014 թ. Պարվոգիր` ՀՀ Մշակույթի նախարար` Հ. Պողոսյանի կողմից` ՀՀ Արմավիրի մարզի մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

2015թ. Պատվոգիր`ՀՀ ԿԳ նախարար` Ա.Աշոտյանի կողմից` կրթության ոլորտում ունեցած բազմամյա վաստակի և ուսուցչի օրվա կապակցությամբ