Հասմիկ Նորիկի Մարտիրոսյան 1989-2004 թթ. սովորել է Արմավիր ք. Մ.Սարյանի անվ. գեղարվեստի դպրոցում: Սովորելու տարիներին մասնակցություն է ունեցել բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներին, ինչպես նաև միջազգային, հանրապետական ցուցահանդեսներին, որից թերևս ամենահիշարժան ցուցահանդեսը <<Մանկության գույներ>> խորագրով, որտեղ <<Մեր գյուղը>> թեմատիկով նկարը ընդգրկվեց լավագույն երեք աշխատանքների շարքում, որը ցուցադրվեց ՀՀ նկարիչների միության տանը:
2004-2009 թ.թ սովորել է Արմավիրի արվեստի պետական ուսումնարանում, այժմ` քոլեջ: Սովորելու տարիներին մասնակցել է բազմաթիվ մրցույթ-ցուցահանդեսներին, արժանացել տարբեր, դիպլոմների, վկայականների և պատվոգրերի:
2010 թ.-ից սկսել է աշխատել նույն քոլեջում, որպես դասատու:
2010 թ. մասնակցել է <<Բազե>> համայկական խաղերին, մասնակցել գեղանկարչություն մասնագիտությամբ մրցույթին` շահելով 2-րդ տեղ:
2010 թ. մասնակցել է նաև <<Դելֆյան Խաղեր>> ԱՊՀ մրցույթին` շահել 1–ին տեղ:
2012 թ. ընդունվել է Խ.Աբովյանի անվ. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի <<գեղարվեստական կրթություն>> Ֆակուլտետի <<կերպարվեստ, գծագրություն >> բաժին:
Այժմ ապրում, ստեղծագործում է ՌԴ Իժևսկ քաղաքում և կրթությունը շարունակում է <<Ուդմուրտիայի պետական համալսարանում>>: Աշխատանքները ցուցադրված է Իժևսկ քաղաքի տարբեր ցուցահանդեսներում:
Գարիկ Նազարյան
Ծնվ. 1975-ին:
1994-ին ավարտել է Արմավիրի Արվեստի պետական ուսումնարանի /այժմ` արվեստի պետական քոլեջ/ ժողնվագարանների բաժինը /քամանչա դաս.Մկտրչյան/, այնուհետև շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում՝ ժող.նվագարանների և սիմֆոնիկ-դիրիժորության ամբրիոններում/պրոֆեսորներ Ն.Դավթյանի և Է. Խաչատուրյանի դաս./:
ՀՀ Զինված Ուժերում ծառայությունից հետո, 2002-ին հիմնել է ՛՛Հայացք՛՛ Մշակութային Երիտասարդական Հասարակական Կազմակերպությունը, 2005-ից ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛ Միջազգային Երաժշտական Փառատոնի, 2007-ին Վերադարձի Դասական Երաժշտության Փառատոնի հիմնադիրն է,՛՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային Հիմնադրամի տնօրեն/2006-ից/:
Անետա Նազարյան
1994թ. ավարտել է Արմավիրի Արվեստի Պետական Քոլեջի դաշնամուրային բաժինը: Այժմ դասավանդում է ԱՄՆ Լոս Անժելես քաղաքի “YAMAHA” երաժշտական դպրոցում:
Լաուրա Եղիազարյան
Ծնվ. 1986թ
Ավարտել է Արմավիրի Արվեստի Պետական Քոլեջի, այնուհետև Երևանի Կոմիտասի անվ. Պետական Կոնսերվատորիայի Դաշնամուրային ֆակուլտետը, Դասավանդել է Արմավիրի Արվեստի Պետական Քոլեջում:
Դորտմունդի Ա. Խաչատուրյանի անվ. Երաժշտական Կրթության Ինստիտուտի Միջազգային Կապերի բաժնի ղեկավար, Դաշնակահարուհի, կոնցերտմեյստր Առնո Բաբաջանյանի անվ. Պատանի Դաշնակահարների Հանրապետական Մրցույթի Դիպլոմանտ: